ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՄԽ միջնորդները սկսել են հանդիպումները Բաքվում

ՄԽ միջնորդները սկսել են հանդիպումները Բաքվում
06.04.2016 | 17:51

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն Բաքվում սկսել են նախատեսված հանդիպումները: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրանք քննարկել են ղարաբաղյան շփման գծում վերջին իրադարձությունները: Համանախագահները ողջունել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և կարծիք են հայտնել, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները պետք է ավելի ինտենսիվ լինեն ու արդյունքում հակամարտությունը պետք է շուտափույթ լուծում ստանա: Բաքվում նախատեսվում են միջնորդների հանդիպումները այլ պաշտոնյաների հետ ևս: Վաղը համանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղ, ապրիլի 9-ին՝ Հայաստան:

Դիտվել է՝ 2635

Մեկնաբանություններ